Ախտորոշում
Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am
Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ Դուք առավելագույն ջանքերով հնարավորին շատ օդ եք արտաշնչում սարքի մեջ, որը կոչվում է սպիրոմետր։ Այս թեստը որոշում է, թե որքան օդ կարող եք արտաշնչել ամբողջությամբ և որքան օդ կարող եք արտաշնչել առաջին վայրկյանի ընթացքում։ Հետազոտությունը ցավային զգացողություններ չի առաջացնում և տևում է 10 րոպեից ոչ ավելի։
Ե՞րբ դիմել սպիրոմետրիկ հետազոտությանը։
Եթե.
- ծխում եք կամ նախկինում ծխել եք,
- հաճախ եք հազում,
- արագ քայլքի ժամանակ հևոց է առաջանում,
- անհանգստանում եք Ձեր թոքերի առողջության համար,
- արդեն բուժվում եք թոքերի հիվանդության կապակցությամբ:
Ի՞նչ է տեղի ունենում հետազոտության ժամանակ
Միջոցառումից առաջ բժիշկը ցույց կտա՝ ինչպես արտաշնչել սպիրոմետրի մեջ։ Հնարավոր է քթի փափուկ սեղմակի կիրառում՝ քթանցքներից օդի արտահոսքը կանխելու համար։ Հետազոտությունից առաջ Ձեզ կխնդրեն խորը ներշնչել և զգուշությամբ արտաշնչել սպիրոմետրի մեջ, այնուհետև արտաշնչել սպիրոմետրի մեջ` առնվազն երեք անգամ: Որպես կանոն, այդ քանակը 10-ը չի գերազանցում։
Սպիրոմետրիայի ընթացքում Դուք պետք է.
- շրթունքներն ամուր սեղմեք մուշտուկին (շրթունքակալին) և հնարավորին խորը օդ ներշնչեք,
- ամբողջ ուժով ջանք թափեք և հնարավորին արագ օդ արտաշնչեք,
- շարունակեք արտաշնչումը մինչև թոքերը դատարկվեն և բժիշկը դադարի հրահանգ տալ։
Արդյունքների վերծանում
Արդյունքների հիմա վրա բժիշկը կպարզի, , թե որքան լավ են աշխատում Ձեր թոքերը (արագացած արտաշնչման ծավալն` առաջին վայրկյանում և թոքերի արագացած կենսական տարողությունը)։ Եթե օդի քանակը, որը կարող եք արտաշնչել առաջին վայրկյանի ընթացքում, ցածր է, հնարավոր է շնչուղիների նեղացում, հավանաբար` կապված ասթմայի կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հետ։ Եթե արդեն բուժվում եք ասթմայի կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության կապակցությամբ (օրինակ, օգտագործում եք ինհալյատոր), սպիրոմետրիան կարող է կիրառվել բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Այս հետազոտությունը կարող է կիրառվել նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է բացառել թոքերի մյուս հիվանդությունները։
Արդյունքները «նորմալ ցուցանիշների» հետ համեմատելու համար բուժաշխատողները կիրառում են գրաֆիկներ։ Պատկերացրեք, որ Ձեր տարիքի, սեռի և քաշի 100 մարդ անցել է այս հետազոտությունը, սա նշանակում է, որ Դուք կարող եք տեսնել Ձեր արդյունքները այս խմբի հետ համեմատած և, հետևաբար, հասկանալ, թե որքանով են առողջ Ձեր թոքերը։ Թոքերի գործառույթի փոփոխությունները գնահատելու համար ստեղծվել են գրաֆիկներ, որոնց ժամանակ կիրառվել է ամբողջ աշխարհից ստացված տեղեկատվությունը։
Յուրաքանչյուր մարդու համար որոշվել են մի շարք արժեքներ, որոնք տվյալ քաշի և տարիքի համար համարվում են նորմա։
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հետազոտության ընթացքում:
Որոշ մարդկանց համար դժվար է ուժեղ արտաշնչել, ինչն անհրաժեշտ է այս հետազոտության իրականացման համար։ Եթե միջոցառման ընթացքում զգաք հոգնածություն կամ գլխապտույտ, խնդրեք մի քանի րոպե դադար տալ՝ շունչ քաշելու համար, նախքան նորից փորձելը։
Որոշ մարդիկ նշում են, որ հետազոտությունը նրանց մոտ հազալու ցանկություն է առաջացնում։ Եթե Ձեզ մոտ էլ է այդ ցանկությունն առաջանում, կրկնակի փորձից առաջ հազացեք և մաքրեք շնչական ուղիները։
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:
Արդյունքների վրա կարող են որոշ ազդեցություն ունենալ հետազոտությունից առաջ ծխելը, սուրճի ընդունումը, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մեծ քանակությամբ սննդի ընդունումը։ Եթե թոքերի հիվանդության բուժման կապակցությամբ որոշ դեղեր եք ընդունում, հարկ է նախքան հետազոտությունը որոշ ժամանակ չընդունել դրանք։ Նախօրոք հարցրեք բժշկին, թե ինչպես կարող եք նախապատրաստվել հետազոտությանը։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ հետազոտության արդյունքները շեղվում են նորմայից կամ առկա է թոքերի հիվանդություն։
Բժիշկը կարող է խնդրել ներշնչել շնչառությունը թեթևացնող դեղ, սպասել 10-15 րոպե, որից հետո կրկնել հետազոտությունը։ Դա կօգնի պարզել՝ թոքերի ախտահարումները դարձելի՞ են, և ինհալյատորների նշանակումը կբարելավի՞ շնչառության ցուցանիշները։ Ձեր օրգանիզմի ռեակցիան պատրաստուկներին, որոնք հայտնի են որպես բրոնխոլիտիկ միջոցներ, բժշկին կօգնեն նաև պարզել ասթմայի (ցուցանիշները կբարելավվեն բրոնխոլիտիկի ընդունումից հետո) կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների առկայությունը (բարելավվումը քիչ արտահայտված կլինի)։
Եթե հետազոտության արդյունքները նորմայի սահմաններում են, դա նշանակում է, որ ես առո՞ղջ եմ:
Եթե նախկինում Ձեզ մոտ նկատվել են ասթմային բնորոշ ախտանիշներ, սակայն սպիրոմետրիայի արդյունքները եղել են նորմայի սահմաններում, Ձեզ մոտ դեռևս չի բացառվում ասթման։ Եթե ծխում եք կամ աշխատավայրում ներշնչում եք վնասակար նյութեր, ինչպիսիք են` փոշին, ծուխը, գազերը կամ քիմիական նյութերը, իսկ արդյունքները նորմայի սահմաններում են, ուրեմն Ձեզ մոտ առկա է թոքերի տարբեր հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ, և պետք է առավելագույն ջանք ներդնել` պաշտպանելու թոքերը։ Երբեք ուշ չէ ծխելը թողնելու համար, և դրա համար կան որոշ միջոցներ: Հարցրեք բժշկին՝ ինչպես կարող է օգնել Ձեզ։
Կա՞ կարիք` այլ հետազոտություններ կատարելու:
Սպիրոմետրիկ հետազոտությունը թոքերի գործառույթի գնահատման կարևոր եղանակ է։ Եթե Ձեզ մոտ դիտվում է ախտանիշների փոփոխություն (օրինակ, ասթմայի ժամանակ), հարկ է հետազոտությունն անցնել տարբեր ժամանակ, թե ո՞ր դեպքում է արդյունքը Ձեզ մոտ համարվում նորմա։ Եթե տվյալ պահին Դուք ունեք թոքերի հիվանդություն, ապա վիճակի վերահսկման համար կպահանջվի սպիրոմետրիայի կանոնավոր իրականացում։ Բացի այդ, Ձեզ կարող են առաջարկել կատարել նաև այլ հետազոտություններ, եթե ախտորոշման համար անհրաժեշտ լինեն լրացուցիչ տեղեկություններ։ Սպիրոմետրիան կարող է նաև թոքերի ֆունկցիայի այլ հետազոտությունների մաս կազմել, ինչպիսիք են ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության թեստը կամ բրոնխասադրիչ փորձը։
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն